Գլխավոր Լրահոս Քաղաքականություն 

Ալեն Սիմոնյանը կրկին դրամական պարգևատրում է բաժանել Ազգային ժողովում, այդ թվում՝ պատգամավորներին

analitik.am

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պարգևատրելու մասին կարգադրություն է ստորագրել: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ԱԺ-ից:

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետերով՝ կարգադրում եմ.

1. Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ Ազգային ժողովի պատգամավորներին, Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին եւ աշխատողներին խրախուսել միանվագ դրամական պարգեւատրմամբ՝ համաձայն հավելվածների:

2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը»,-ասված է կարգադրության մեջ:

Նույն շարքից