Բիզնես Լրահոս Հասարակություն Տնտեսություն 

Բրոքերային հաշվի բացում ու գրանցում օնլայն. MyInvest-ի նոր հնարավորությունները

analitik.am

Ամերիաբանկի MyInvest հարթակի միջոցով արդեն հնարավոր է առցանց բացել բրոքերային հաշիվ` րոպեների ընթացքում և առանց բանկ այցելելու լրացուցիչ անհրաժեշտության: Հաշվի բացումից հետո հաճախորդները կարող են 24/7 ռեժիմով առցանց կատարել արժեթղթերով գործարքներ, մշտական հասանելիություն ունենալ ներդրումային պորտֆելին։

2022-ի աշնանը MyAmeria բջջային հավելվածում գործարկված MyInvest-ը դինամիկ զարգացող գործիք է, որը շարունակ կատարելագործվում ու մեծացնում է հնարավորությունները: Այն առաջինն է շուկայում, որ մեկ հարթակի միջոցով հասանելիություն է ապահովում միաժամանակ 30-ից ավելի միջազգային շուկաների և 20,000-ից ավելի օտարերկրյա բաժնետոմսերի ու պարտատոմսերի: Հարթակում հասանելի են նաև հայկական ընկերությունների բաժնետոմսեր, կորպորատիվ և պետական պարտատոմսեր, այդ թվում` եվրապարտատոմսեր։

Հիշեցնենք, որ MyInvest հարթակը հնարավորություն է տալիս ներդրումներ իրականացնելու և խնայողության այլընտրանքային տարբերակներ բացահայտելու, քանի որ հարթակի միջոցով բաժնետոմսերով, պարտատոմսերով և այլ ֆինանսական գործիքներով գործարքների կնքումը հնարավորինս պարզեցված է․ մեկ սեղմումով ներդրողը կարող է տեղադրել բաժնետոմսերի, պարտատոմսերի, ETF-ների գնման կամ վաճառքի պատվերներ, հետևել դրանց կատարման ընթացքին, ինչպես նաև ցանկացած պահի հետևել կնքված գործարքների / պորտֆելի փոփոխություններին։

Բացի այդ, Ամերիաբանկը պատրաստել է տեղեկատվական-ուսուցողական հոլովակների շարք այն մարդկանց համար, ովքեր նոր են սկսում ուսումնասիրել արժեթղթերի շուկան ու ներդրումային տարբերակները: Շարքի առաջին հոլովակը` հղումով:

«Ամերիաբանկ» ՓԲԸ

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը: Ընթանալով թվայնացման ճանապարհով` Բանկը ներդրել է մի շարք նորարար ծրագրեր ու հարթակներ և շարունակում է կատարելագործել դրանք` ձևավորելով մարդու տարատեսակ կարիքների բավարարմանն ուղղված, դինամիկ զարգացող ֆինանսա-տեխնոլոգիական միջավայր:

Ամերիան առաջինը Հայաստանում ստեղծել է էկոհամակարգեր ՓՄՁ-ների և անհատների համար` ապահովելով հասանելիություն բանկային և ոչ բանկային մի շարք ծառայությունների մեկ պատուհանի սկզբունքով` Estate.ameriabank.am, Automarket.ameriabank.am, Business.ameriabank.am:

Լինելով հաճախորդամետ` Ամերիան ձգտում է ժամանակակից թվային աշխարհում ապահովել սպասարկման բարձր որակ` վստահելի և անվտանգ միջավայրում առաջարկելով կյանքի որակը բարելավելու ամբողջական լուծումներ:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից:

Նույն շարքից