Բարի օր Քաղաքականություն 

ՀՀ-ն հստակ ցույց է տալիս արտաքին քաղաքականությունում կողմնորոշումը փոխելու իր մտադրությունը․ ՌԴ ԱԳՆ

analitik.am

Հայաստանը հստակ ի ցույց է դնում արտաքին քաղաքականությունում կողմնորոշումը փոխելու իր մտադրությունը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ԱԽ քարտուղարը հայտարարել էր, որ Երևանը չի փոխում քաղաքական վեկտորը, այլ դիվերսիֆիկացնում է իր անվտանգությունը:

«Հստակ է, որ դա արվում է Արևմուտքի առաջարկով կամ խորհրդով։ Մյուս կողմից, Հայաստանի իշխանությունները փորձում են քողարկել այդ ամենը՝ կարծելով, որ կարելի է այդպես պահպանել և օգնության նախկին մակարդակը, և ինչ-որ առանձնահատուկ հարաբերություններ»,-ասել է Զախարովան։

Նույն շարքից