Բարի օր Իրավական Քաղաքականություն 

Նարեկ Մալյանից վրեժ են լուծում․ «Փաստ»

analitik.am

«Փաստ»-ը գրում է․ «Վերջերս բավականին շատ է քննարկվում քաղբանտարկյալների հիմնախնդիրը: Հիմնական տեսությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանի ռեժիմը Հավաքական Արևմուտքից «քարտ բլանշ» է ստացել՝ իշխանությունը պահել ամեն գնով և սպասարկել արևմտյան օրակարգը, այն է՝ Հայաստանից դուրս մղել Ռուսաստանին: Իսկ իշխանությունը Նիկոլ Փաշինյանի պարագայում հնարավոր է պահել միայն տեռորով կամ տեռորի իմիտացիայով: Հենց այդ համատեքստում էլ ընդդիմադիր հայացքներ ունեցող ակտիվ գործիչները շինծու գործերով ցուցադրաբար բանտարկվում են, որպեսզի դժգոհողների ու պայքարի պատրաստ զանգածի համար դաս լինի կամ ինչպես ասում են՝ Նիկոլի դեմ պայքարելուց առաջ «տասը չափեն, մեկը՝ կտրեն»։

Այս տեսությունն, անշուշտ, ճշմարտության մեծ չափաբաժին ունի, բայց ամբողջական չէ: Խնդիրն այն է, որ քաղբանտարկյալները սեգմենտավորված են: Ի՞նչ է սա նշանակում. այո’, Մարուքյան Էդմոնի «կլյաուզայով» կալանավորված Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը բանտում է, որ մյուս բոլոր համայնքապետերի համար դաս լինի՝ կամ «պաչում եք Նիկոլի ՔՊ-ի խաչը» կամ նստելու եք: Ինչպես տեսնում ենք՝ այս դասը հատկապես լավ սերտեցին Սյունիքի համայնքապետերը: Այո’, Արմեն Աշոտյանը նույնպես նույն տրամաբանության ներքո է հայտնվել բանտում: Աշոտյանը դասական քաղաքական գործիչ է, որին նստացնելը ազդակ է մյուս քաղգործիչներին, որ նստելու եք, եթե չափից շատ մերկացնեք Նիկոլի անփառունակ իշխանության էությունը: Այո’, գեներալ Գրիգորի Խաչատուրովը նույնպես նստած է, որ ներկա ու նախկին զինվորականների համար դաս լինի՝ Նիկոլի դե՞մ ես, ուրեմն նստելու ես:

Իսկ ահա Նարեկ Մալյանի «քեյսը» այլ օպերայից է: Մալյանը երբեք չի եղել դասական քաղաքական կամ կուսակցական գործիչ, ոչ էլ իր գործունեությամբ էքզիստենցյալ վտանգ է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի ռեժիմի գոյությանը: Սակայն, Մալյանը կրիտիկական նշանակության վնասներ է հասցրել տասնյակ տարիներ շարունակ Հայաստանում անխափան գործունեություն ծավալած և միլիոնավոր դոլարների ներարկում ստացած բարևմտյան գործակալական ցանցին, որն առավել հայտնի է «Սոռոսի ցանց» անվանումով: Մալյանի գործունեության շնորհիվ է վերջին 30 տարիների ընթացքում առաջին անգամ ժողովրդական լայն զանգվածներին պարզ դարձել, թե ինչպիսի կառուցվածք, ինչպիսի խորքայնությամբ և ինչպիսի մեթոդաբանությամբ է արևմտյան գործակալական ցանցը սղոցել պետության և ազգի հիմնասյուները: Նաև Մալյանի գործունեության շնորհիվ է, որ «սոռոսական» բառը ժողովուրդը վերածել է պիտակի, ինչը նշանակում է, որ արևմտյան գործակալական ցանցին անվերականգնելի վնաս է հասցված»:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նույն շարքից