Քաղաքականություն 

Բաքուն հաստատել է նոյեմբերի 30-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովի հերթական հանդիպումը

analitik.am

Ադրբեջանի ԱԳՆ-ն հաստատել է նոյեմբերի 30-ին Ադրբեջանի և Հայաստանի սահմանների սահմանազատման հարցով երկու երկրների ներկայացուցիչների հանդիպում անցկացնելու մասին տեղեկությունը: Այս մասին հայտնում է hetq.am-ը։

«Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ նոյեմբերի 30-ին Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև սահմանային գոտում տեղի կունենա Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների հերթական՝ թվով հինգերորդ նիստը»,- ասված է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ։

Այսօր ավելի վաղ Հայաստանի ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը հայտնել էր, որ nոյեմբերի 30-ին պետական սահմանին տեղի կունենա երկու երկրների` ՀՀ կողմից՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի կողմից՝ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի հերթական հանդիպումը:

Երկու երկրների փոխվարչապետների գլխավորած այս հանձնաժողովների վերջին հանդիպումը տեղի էր ունեցել 2023 թվականի հուլիսին՝ դարձյալ պետական սահմանին։

Նույն շարքից