Լրահոս Պատահարներ 

Երևանում քաղաքացին փորձել է հրկիզել ինքն իրեն․ Shamshyan

analitik.am

Նոյեմբերի 27-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:25-ի սահմաններում ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղբայրության փողոցի շենքերից մեկի բակում քաղաքացին ինքնահրկիզվել է:

Shamshyan-ի հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Եղբայրության 5-րդ շենքի մուտքերից մեկի մոտ․  30-ամյա տղամարդը բենզին է լցրել իր վրա ու ինքնահրկիզման փորձ արել:

Ահազանգով ժամանած շտապօգնության ավտոմեքենան նրան տեղափոխել է Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։

Նույն շարքից