Լրահոս Քաղաքականություն 

Ինչո՞ւ է ազատազրկված Նարեկ Մալյանը․ 24news.am

analitik.am

24news.am-ը գրում է․ «Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք հայ-ռուսական հարաբերությունները, կարծես, վերջնականապես թևակոխել են խզման փուլ: Մի կողմից Մոսկվան արդեն պաշտոնական պրոպագանդայի խողովակներով է ստորացնում ՀՀ իշխանություններին, մյուս կողմից՝ Ն. Փաշինյանն ու նրա շրջապատը բացահայտորեն խոսում են Ռուսաստանից «ազատագրվելու» և Հայաստանը ինչ-որ ձևաչափով եվրանտլանտյան դաշինքում տեղավորելու, այլ կերպ ասած՝ Ռուսաստանին Հայաստանից վտարելու մասին:

Անգամ անզեն աչքով է նկատելի, որ ՀՀ-ՌԴ հարաբերություններն այնպիսի փակուղում են, որ հետհաշվարկը գնում է ոչ թե տարիների, այլ ամիսների տրամաբանությամբ՝ կամ Մոսկվան Հայաստանում կփոխի Ն. Փաշինյանի ռեժիմը կամ Ն. Փաշինյանը կչեղարկի 1997-ի հայ-ռուսական համաձայնագիրը, ՀՀ-ն դուրս կհանի ԵԱՏՄ և ՀԱՊԿ պայմանագրերից և կդնի ՀՀ-ում տեղակայված Ռուսաստանի 102-րդ բազայի ու սահմանապահ զորքերի դուրս բերման հարցը: Ասել կուզի՝ Ն. Փաշինյանն այլևս կորցնելու ոչինչ չունի և բացի իշխանությունը պահելուց (կորցնելը Նիկոլի անձի համար հղի է աղետալի հետևանքներով), այլ խնդիր չունի. ոչ հնարավոր անվտանգային ռիսկերը, ոչ հավանական սոցիալ-տնտեսական պայթյունը, ոչ էլ անխուսափելի էներգետիկ ճգնաժամը Ն. Փաշինյանի հաշվարկային բալանսում չեն հակակշռում այն ռիսկերը, որը պարունակում է իշխանության կորուստը:

Անկասկած՝ Ն. Փաշինյանի փրկության հույսը Սրևմուտքն է, որը, կարծես, Ռուսաստանի հետ առճակատման հարցում Նիկոլին «դուխ է տալիս» և որոշակի հարցերում նաև օպերատիվ կերպով կառավարում է գործընթացը: Թե քանի կոպեկ արժե Արևմուտքի «դուխ տալը», վառ օրինակ է Ուկրաինայի այսօրվա թշվառ վիճակը, թեև Ն. Փաշինյանի ընկալումներում Ուկրաինայի օրինակը չի աշխատում: Ի վերջո, խեղդվողի վերջին հույսը նույնիսկ ձեռքի տակ ընկած սալոմն է, և հետո՝ ո՞վ է ասել, որ այն ինչ չի աշխատել Զելենսկու պարագայում, չի աշխատելու նաև Փաշինյանի դեպքում:

Ինչևէ, հենց այս համատեքստում է տեղավորվում Հայաստանում քաղբանտարկյալների խնդիրը, մասնավորապես՝ Նարեկ Մալյանի գործը: Ակնհայտ է, որ գործ կոչվածում ոչ մի գործ էլ չկա, ինչպես ասում են՝ գործը ջուր է: Նաև ակնհայտ է, որ Մալյանին ապօրինի և միաժամանակ ցուցադրաբար ազատազրկելը քաղաքական նպատակ ունի: Խնդիրն այն է, որ Ն. Փաշինյանն ամեն պահի սպասում է, որ Մոսկվան Հայաստանում ակտիվացնելու է ընդիմադիր լայն զանգվածներին, իսկ Նիկոլի միակ (!) հենարանը մնացել է արևմտյան ֆոնդերից սնվող հկ-երը՝ պայմանական ասած՝ «Սոռոսի ցանցը», որի գլխախոր թշնամին Նարեկ Մալյանն է: Եվ, այդ հենարանը պետք է ամեն գնով պահել, փայփարել, որովհետև Ն. Փաշինյանի վերջացած իշխանության ամենավերջին բաստիոնն է:

Մալյանին ապօրինի և ցուցադրաբար ազատազրկելն այն ազդակն է, որով Ն. Փաշինյանը փորձում է զսպել կամ ահաբեկել (ըստ ճաշակի) բոլոր այն շրջանակներին, որոնք կփորձեն պայքարել իր հենարանի՝ «Սոռոսի ցանցի» դեմ: Անշուշտ, քաղբանտարկյալների և մասնավորապես Նարեկ Մալյանի հարցում Ն. Փաշինյանն ունի Արևմուտքի 100 տոկոսանոց աջակցությունը, այն է՝ Ռուսաստանին Հայաստանից դուրս մղիր, իսկ այդ գործընթացի ընթացքում ամեն գնով իշխանությունը պահիր, ում ուզում ես՝ նստացրա, ինչ ուզում ես՝ արա, աչք կփակենք: Ի՞նչ է սա նշանակում. Նարեկ Մալյանի և մյուս քաղբանտարկյալների գործերը ներքին հաշվեհարդարի կամ ներքաղաքական գործընթացների համատեքստում չեն: Ըստ էության, քաղբանտակյալները (մասնավորապես Նարեկ Մալյանը) Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքական հերթական արկածախնդրության զոհերն են»:

Նույն շարքից