Իրավական Լրահոս 

Նախկին պատգամավորը ՊԵԿ-ի հետ դատական քաշքշուկների մեջ է ընկել. «Ժողովուրդ»

analitik.am

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Լավանդա-նորֆարմ» ՍՊԸ-ն, որը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Արայիկ Հայրապետյանի ընտանիքին, ՊԵԿ-ի հետ ընկել է դատական քաշքշուկների մեջ: Մեզ հայտնի դարձավ, որ ցանկանում են 04.10.2023թ. արձանագրությունն անվավեր ճանաչել: Ըստ էության, Պետական եկամուտների կոմիտեն տուգանել է նախկին պատգամավորին պատկանող ընկերությանը, եւ նա, չհաշտվելով տուգանքի հետ, այն վիճարկում է դատարանում:

Նկատենք, որ նախկին պատգամավորի շուրջ սա միակ պատմությունը չէ, որ պտտվում է: Այս տարվա նոյեմբերի 23-ին Քննչական կոմիտեից հայտնել էին, որ քննությամբ պարզվել է՝ ֆիզիկական անձ Ա. Հ.-ն, հանդիսանալով գույքերի իրական սեփականատեր, այլ անձի՝ Ն. Ա.-ի անվամբ իրականացրել է կառուցապատման եւ բնակարանների օտարման գործունեություն Երեւան քաղաքի Ազատության պողոտա 1/10, 1/31, 1/32, 1/34, 1/38, 1/40, 1/41, 1/42 հասցեներում գտնվող «Պրեմիում Հաուս» բազմաբնակարան շենքերի թաղամասում։ Նախնական համաձայնությամբ հաշվարկներում խեղաթյուրված տվյալներ մտցնելու եւ հարկման օբյեկտները թաքցնելու միջոցով առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու նպատակով, բնակարանների օտարման գործարքների փոխարեն, նա կնքել է բաժնային սեփականության օտարման գործարքների պայմանագրեր, որի հետեւանքով պակաս է հաշվարկել եւ չի վճարել շուրջ 500.000.000 ՀՀ դրամի հարկ:»:

 

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Նույն շարքից