Լրահոս Միջազգային Ռազմական 

Ադրբեջանի ԶՈՒ ԳՇ պետն այցելել է Հայաստանի հետ սահմանային դիրքեր ու զորամասեր

analitik.am

Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևը բարձրաստիճան զինվորականների հետ այցելել են Հայաստանի հետ սահմանային հատվածներում տեղակայված ադրբեջանական զորամասեր և դիրքեր՝ Գետաբեկի, Դաշքեսանի (Քարհատ) ու Արցախյան երրորդ՝ 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանցիների կողմից օկուպացված Քարվաճառի շրջաններում։ Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ Քերիմ Վելիևը տվյալ ուղղություններում տեղակայված զինվորականներին փոխանցել է երկրի նախագահ Իլհամ Ալիևի կողմից դրված խնդիրները և դրանց իրականացման համար կոնկրետ ցուցումներ, հանձնարարականներ տվել։

Բացի այդ, այցելելով հրետանային, ինժեներական և հրամանատարական ստորաբաժանումներ՝ Վելիևը ստուգել է նրանց մարտական պատրաստվածությունը, լսել հրամանատարական կազմի հաշվետվությունները ստորաբաժանումների առօրյա գործունեության և ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ։ Զեկուցվել է, որ հանձնարարված խնդիրները կատարվում են ըստ նախատեսվածի, հատուկ ուշադրություն է դարձվել պահանջներին համապատասխան մարտական պատրաստության աշխատանքների կազմակերպմանը և անցկացմանը։

Նույն շարքից