Լրահոս Հասարակություն 

Հակառակորդի կրակոցից զոհված լեյտենանտ Գերասիմ Առաքելյանը 31 տարեկան էր, ուներ մանկահասակ երեխա

analitik.am

Այսօր հակառակորդի կրակոցի հետևանքով զոհված պայմանագրային զինծառայող, լեյտենանտ Գերսաիմ Առաքելյանը 31 տարեկան էր՝ Եղեգնաձոր համայնքից։ «Փաստինֆո»-ին համայնքապետարանից պատմեցին, որ Գերասիմն ամուսնացած էր, ուներ մեկ դուստր՝ 3 տարեկան։

«Մեր համայնքի կողմից հարգված, սիրված, լավ երիտասարդ էր։ Հասարակության մեջ ընդունված, հարգանքով երիտասարդ է եղել»,- պատմեցին համայնքից։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին՝ ժամը 14։35-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Բարձրունու (Վայոց ձորի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային մահացու վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Գերասիմ Ավետիքի Առաքելյանը։ Այս մասին հայտնում են ՊՆ-ից։

Նույն շարքից