Լրահոս Քաղաքականություն 

Հայ զինվորականների մուտքը Լիտվա կարգելվի․ «սև ցուցակ» են կազմել

analitik.am

Լիտվայի ՊՆ-ն Հայաստանը ներառել է այն երկրների ցանկում որտեղից չեն կարող զինվորականներ մուտք գործել Լիտվա։ Լիտվայի Պաշտպանության նախարարությունից հայտարարում են, որ նման արգելքը պայմանավորված է երկրի ազգային անվտանգության շահերով։

Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2024 թվականի հունվարին։ Ոչ բարեկամ երկրների ցանկում են ներառվել Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ուզբեկստանը, Տաջիկստանը, Ղրղզստանը, Թուրքմենստանը, Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Հարավային Օսիան, Աբխազիան, Չինաստանը, Մոլդովան և Մերձդնեստրը։

Նշվում է՝ արգելքը համահունչ է Լիտվայի արտաքին գործերի նախարարության առաջարկություններին՝ կապված այդ տարածքներ ճանապարհորդելու ռիսկերի հետ․ «Զինվորականները չեն կարողանա նաև մեկնել երկրներ, որտեղ Լիտվայի արտաքին գործերի նախարարությունը խորհուրդ է տալիս չայցելել կամ անհապաղ հեռանալ»։

Պետք է սահմանվի, թե բանակում ծառայող քաղաքացիներին ինչ դեպքերում կարող է տրվել այդ երկրներ այցելելու թույլտվություն։

Աղբյուր՝ 24news.am

Նույն շարքից