Լրահոս Հասարակություն Քաղաքականություն 

Ինչպես է ադրբեջանական «էկոահաբեկիչը» հայտնվել Երևանի Կոմիտասի պողոտայում

analitik.am

Ադրբեջանում «ռազմական փորձագետ» ներկայացող ադրբեջանցի Թելման Գասիմովը, որը հայ հանրությանը հայտնի է Արցախի բլոկադայի ժամանակ Շուշիի տակ վարժ հայերեն խոսելով, հայտնվել է Երևանի Կոմիտասի պողոտայում, որտեղ, ինչպես ինքն է ասում, ինքը ծնվել ու ապրել է մինչև 17 տարեկան։ Ադրբեջանական «Մինվալ» լրատվականում հրապարակված հոդվածում նա հայտարարել է, թե իբր «Երևան է եկել միայնակ» ու չի պատրաստվում բացահայտել, թե ինչպես է հայտնվել մեր երկրում և ինչ նպատակով։

Ադրբեջանցի «էկոահաբեկիչը, որ ամենայն հավանականությամբ կապ ունի այդ երկրի հատուկ ծառայությունների հետ, հայտարարել է, թե սրանով «նա ռեալիզացնում է Արևմտյան Ադրբեջան (նա ի նկատի ունի Հայաստանի Հանրապետությունը — խմբ։) վերադառնալու իր առաջին քայլը»։ Իբրև ապացույց, որ նա եղել է Երևանում, Գասիմովը տեղադրել է տեսանյութ Կոմիտասի պողոտայից ու նաև հայտարարել, թե Հայաստան է մտել ապօրինի ճանապարհով՝ առանց անձնագրի։

Այստեղ հարց է առաջանում, թե ադրբեջանցի ծայրահեղականը ինչպես է կարողացել մտնել մեր երկիր և արդյո՞ք սա տեղավորվում է «Խաղաղության խաչմերուկի» տրամաբանության մեջ, որը առաջ է քաշում իշխանությունը։

Հուսանք, որ ԱԱԾ-ն այս հարցով կտա որևիցե հրապարակային բացատրություն։

Նյութի աղբյուր՝ 24news.am

Նույն շարքից