Բարի օր Քաղաքականություն 

Ադրբեջանի ԱԳՆ-ն քննադատել է Բորելի՝ ՀՀ և Արցախի վերաբերյալ հայտարարությունները

analitik.am

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեն ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելին մեղադրել է իբր «Ադրբեջանի նկատմամբ բացահայտ կողմնակալության մեջ»: Գրում է Interfax-ը․

«ԵՄ դիվանագիտության ղեկավարի՝ Ադրբեջանի տարածքում հայկական զինված ուժերի անօրինական ներկայության հարցի նկատմամբ անտարբերությունը Ադրբեջանի համար սպառնալիք է, մեր երկրի նկատմամբ բացահայտ կողմնակալության օրինակ»,- նշել է նա։

Հաջիզադեն ասել է, իբր հերթական անգամ Եվրամիության պաշտոնյայի հայացքները սխալ են, և «իրականությունը լրջորեն աղավաղվում է»․ «Հակառակ միջազգային կազմակերպությունների գնահատականների՝ այն պնդումները, թե Հայաստան և այլ երկրներ գաղթած հայ բնակիչները բռնի կերպով վտարվել են տարածաշրջանից, և նրանց թվի միտումնավոր ուռճացումը, կեղծ են և վկայում են վտանգավոր միտումի մասին»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավարը։

Ադրբեջանի ԱԳՆ-ից կոչ են արել ԵՄ ներկայացուցչին «վերջ տալ սադրիչ հայտարարություններին»։

Նույն շարքից