Բարի օր Իրավական Լրահոս Քաղաքականություն 

Որևէ հակաիրավական արարք չեմ կատարել․ Նարեկ Մալյան (տեսանյութ)

analitik.am

Դեռևս ԱԱԾ-ում հայտարարել եմ, որ այս գործն ամբողջությամբ քաղաքական է, քաղաքական հետապնդում է իմ անձի նկատմամբ լիբերալ ֆաշիստական գործակալական ցանցի կողմից, որը Հայաստանում իշխանությունը զավթեց 2018թ․ ադրբեջանա-թուրքական հեղափոխության միջոցով։ Այս մասին դատական նիստի ընթացքում հայտարարեց քաղաքական-հասարակական գործիչ Նարեկ Մալյանը։

«Իմ խոսքերից չեմ հրաժարվում։ Սակայն որևէ հակաիրավական արարք չեմ կատարել։ Դա հասկանալու համար անհրաժեշտ է դիտել առնվազն այդ օրվա բոլոր լայվերը»,- ասաց Մալյանը։

Նարեկ Մալյանը հանդես եկավ հայտարարությամբ, ասաց, որ իշխանությունները խոստացել են Արցախի անվանտգությունն ապահովել, բայց չեն արել, իսկ ՔՊ-ին համեմատեց երիտթուրքերի հետ:

Դատավոր Սուսաննա Գզոգյանին այս համեմատությունը հավանաբար դուր չեկավ, վերջինս ընդհատեց ելույթը։

Նարեկ Մալյանը, այնուամենայնիվ, ավարտեց ելույթը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նույն շարքից