Գլխավոր Լրահոս Քաղաքականություն 

Դելիմիտացիան կիրականացվի բացառապես իրավական նշանակություն ունեցող փաստաթղթերի հիման վրա. փոխվարչապետ

analitik.am

Դժվար է ասել` անկլավների ու էքսկլավների հարցն ունի՞ իրավական նշանակություն ունեցող հիմք։ Այդ մասին Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է անկլավների հարցը դարձել բանակցությունների առարկա, եթե դրանց մասով իրավական հիմք չի ներկայացվել․

«Կարևոր է՝ կողմերը փոխադարձաբար ընդունեն դելիմիտացիայի գործընթացի իրականացման սկզբունքներն ու կանոնները։ Կարևոր սկզբունք է, որ կողմերը ընդունեն, որ դելիմիտացիան իրականացվի իրավական հիմք ունեցող փաստաթղթերով։

Հանձնաժողովների աշխատանքը կայանում է նրանում, որ միմյանց պետք է ներկայացնեն իրենց ընկալումը, իրավական փաստաթղթերը, որոնց տիրապետում են ու սկսեն քննարկել, թե ինչքանով է այդ փաստաթուղթը լեգիտիմ, ու ինչքանով կարող է հիմք հանդիսանալ դելիմիտացիայի գործընթացում»,- ասել է Գրիգորյանը:

Նույն շարքից