Լրահոս Քաղաքականություն 

ՔՊ-ն տապալեց ԿԿՀ անդամի ընտրությունը

analitik.am

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրությունն այսօր տապալվել է։

Թափուր տեղի համար առաջադրվել էր Նարինե Ավետիյանի թեկնածությունը, բայց քվեատուփում եղել է 0 քվեաթերթիկ. 107 պատգամավորից ոչ ոք չի մասնակցել։ Այսինքն՝ ՔՊ-ն եւս չի մասնակցել քվեարկությանը։

Մինչ քվեարկության մեկնարկը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարել էր, որ ՔՊ խմբակցությունը չի մասնակցի այդ քվեարկությանը:

«Ուզում եմ արձանագրել, որ թեկնածուն հանդես չեկավ և հրաժարվեց եզրափակիչ ելույթ ունենալուց։ Ես չեմ հիշում, համենայն դեպս, նման դրվագ։ Եզրափակիչ ելույթը կարևոր էր, որպեսզի նաև պատգամավորներն իրենց վերջնական եզրակացությանը գան։ Սրանից ելնելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցի այս քվեարկությանը»,- ասել էր Կոնջորյանը։

Նույն շարքից