Լրահոս Քաղաքականություն 

Բրյուսելում Միրզոյան-Բայրամով հանդիպում նախատեսված չէ. ԱԳՆ խոսնակ

analitik.am

Բրյուսելում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը չի հանդիպի Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովի հետ:

«Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովի հետ բանակցություններ կամ հանդիպում չի նախատեսվում»,- NEWS.am-ի հարցին ի պատասխան նշեց ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:

Նշենք, որ Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 11-12-ը  աշխատանքային այցով գտնվելու է Բրյուսելում: Նախարար Միրզոյանը հրավիրված է մասնակցելու ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպման, որը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին:

Նույն օրը ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի նաև ԵՄ Արևելյան գործընկերության ԱԳ նախարարների հանդիպմանը: Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ:

Նույն շարքից