Լրահոս Միջազգային 

Իրանի դեսպանն ու Ադրբեջանի փոխարտգործնախարարը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները

analitik.am

Իրանի դեսպան Սեյիդ Աբբաս Մուսավին այսօր հանդիպել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Սամիր Շարիֆովի հետ:

APA-ի հաղորդմամբ՝ հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերությունների վերջին զարգացումները:

Քննարկվել են նաև քաղաքական, տնտեսական, ռազմական, էներգետիկ և տրանսպորտային ոլորտներում համատեղ ծրագրերը։

Անդրադարձ է կատարվել նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին, Հայաստանի և  Ադրբեջանի միջև խաղաղության հասնելուն ուղղված ջանքերին, տարածաշրջանային համագործակցության ձևաչափերին։

Նույն շարքից