Լրահոս Հասարակություն Պատահարներ 

Արտակարգ դեպք՝ Երևանում. բեռնատարի կցորդիչից բետոնե պանելները թափվել են՝ վնասելով մյուս մեքենան

analitik.am

Հունվարի 12-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11:00-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում՝ «Գազպրոմ Արմենիայի» հարևանությամբ, MAN մակնիշի բեռնատարի կցորդիչի վրայից մի քանի տոննա կշռող 7 բետոնե սալիկները, դեռևս անհայտ հանգամանքներում, թափվել են։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ տուժածներ չկան, սակայն վնասվել է Hyundai մակնիշի ավտոմեքենան, իսկ ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները, որտեղ էլ դեպքի փաստով փաստաթղթեր են ձևակերպվել և պարզում են վարորդների ինքնությունը։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։

Նույն շարքից