Բարի օր Քաղաքականություն 

Սիրելի հայեր, ձեր երաշխավորական միջնորդությունը իզուր չէր, այն ինձ անչափ պարտավորեցրել և ուժ է տվել․ Նարեկ Մալյան

analitik.am

Իմ երախտագիտությունն եմ հայտնում ինձ աջակցություն հայտնած ծանոթ և անծանոթ մարդկանց: Հատկապես շնորհակալ եմ Արցախի թեմի առաջնորդ տեր Վրթանես Սրբազանին, արձակագիր գրողներ Գուրգեն Խանջյանին, Լևոն Ջավախյանին, բանաստեղծ Հուսիկ Արային, Հայաստանի Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանին, 24news.am կայքի գլխավոր խմբագիր Նարեկ Գալստյանին:

Սիրելի հայեր, ձեր երաշխավորական միջնորդությունը իզուր չէր, այն ինձ անչափ պարտավորեցրել և ուժ է տվել: Ցավոք, դատավորի որոշումը ինձ համար անսպասելի չէր: Բոլորս էլ շատ լավ գիտենք, որ մեր երկրում քաղաքական կալանքի որոշումները կայացվում են ուրիշ հասցեում, իսկ դատավորները, գետինը մտնելով, ընդամենը հրապարակում են դրանք:

Մի վհատվեք, ես ցանկանում էի որ դուք անձամբ ներկա լինեք այդ զվարճալի պրոցեսին: Կրկին շնորհակալ եմ, երջանիկ էի ձեզ տեսնելով:

 

Ձեր Մալյան

 

Նույն շարքից