Լրահոս Քաղաքականություն 

Եթե Հայաստանն իր օրենսդրությունը կարգի չբերի, ապա խաղաղության պայմանագիր չի լինի․ Ալիևը կրկին սպառնացել է

analitik.am

Եթե Հայաստանն իր օրենսդրությունը նորմալ վիճակի չբերի, ապա խաղաղության պայմանագիր չի լինի։

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվականները, այս մասին փետրվարի 14-ին Իլհամ Ալիևն ասել է երդմնակալության արարողության ժամանակ։

««Եթե մեր դեմ ուղղված տարածքային պահանջներին վերջ չդնեն», եթե Հայաստանը իր օրենսդրությունը նորմալ վիճակի չբերի, ապա, բնականաբար, խաղաղության պայմանագիր չի լինի»,- ասել է Ալիևը։

Ալիևը նաև նշեց, որ Հայաստանի տարածքի նկատմամբ պահանջ չունեն։

«Մենք Հայաստանի տարածքի նկատմամբ պահանջ չունենք, բայց իրենք էլ պետք է հրաժարվեն իրենց պահանջներից։ Մեզ հետ անհիմն պնդումների և շանտաժի լեզվով խոսելը նրանց թանկ կարժենա, և դա, հավանաբար, տեսնում են բոլորը»,- ընդգծել է Ալիևը

Նույն շարքից