Գլխավոր Քաղաքականություն 

ՀՀ զինված ուժերում մի շարք կադրային փոփոխություններ ու նշանակումներ են կատարվել

analitik.am

Կարեն Գրիգորյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ՝ ազատելով ՀՀ զինված ուժերի ինժեներական զորքերի պետ-վարչության պետի պաշտոնից: Այդ մասին հրամանն այսօր ստորագրել է ՀՀ նախագահը։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի` Կարեն Գրիգորյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ՝ ազատելով ՀՀ զինված ուժերի ինժեներական զորքերի պետ-վարչության պետի պաշտոնից»,– նշված է հաղորդագրության մեջ:

ՀՀ նախագահի մեկ այլ հրամանով Թեմուր Շահնազարյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ՝ ազատելով ՀՀ ԶՈւ կապի զորքերի պետ-կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետի պաշտոնից:

Վիգեն Մկրտչյանն էլ նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի կապի զորքերի պետ-կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ:

ՀՀ նախագահը ստորագրել է նաև Դավիթ Ալեքսանյանին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի մարտական պատրաստության վարչության պետ, իսկ Համլետ Լևոնյանին` Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար նշանակելու հրամանագրեր:

Արսեն Մանգասարյանն էլ նշանակվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետ՝ ազատելով Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատարի պաշտոնից:

ՀՀ բանակային կորպուսի նախկին հրամանատար, ՊՆ հատուկ հանձնարարությունների գծով սպա, գեներալ–մայոր Արտակ Բուդաղյանն էլ ՀՀ նախագահի հրամանով նշանակվել է Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար:

 

Նույն շարքից