Լրահոս Քաղաքականություն 

Հայաստան կայցելի Կասիմ-Ժոմարտ Տոկաևը

analitik.am

Առաջիկայում Հայաստան կայցելի Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։

Ըստ հաղորդագրության` գերատեսչության ղեկավար Գնել Սանոսյանը Տոկաևի առաջիկա այցին ընդառաջ Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության դեսպան Բոլատ Իմանբաևի հետ քննարկել է նախապատրաստական բնույթի հարցեր։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ենթակառուցվածքային և միջտարածաշրջանային համագործակցության վերաբերյալ մի շարք հարցերի։

Նույն շարքից