Իրավական Լրահոս 

Վաղը Վերաքննիչ քրեական դատարանում քննվելու է Նարեկ Մալյանի հայտնի գործը

analitik.am

Վաղը՝ փետրվարի 15-ին, ժամը 14:00-ին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում (դատավորներ Ա.Մաթևոսյան, Մ.Մելքոնյան, Ա.Բեկթաշյան) քննության է առնվելու Նարեկ Մալյանի վերաբերյալ մյուս քրեական գործը, որով առաջին ատյանի դատարանը նրան արդարացրել է:  Այս մասին գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը՝ նշելով․

«Հիշեցնեմ, որ այս գործը վերաբերում է 2021 թվականի փետրվարին Բաղրամյան պողոտայում բեմադրված «Չաուշեսկուների գնդակահարությունը կամ Մահ դավաճաններին» ֆուտուրիստական ներկայացմանը: Կապիտուլյանտը այնքան էր սարսափել այդ ներկայացումից, որ ընկել էր Համլեթ արքայազնի հորեղբոր օրը, այսինքն՝ տգիտության պատճառով իհարկե չի գիտակցել, բայց վերապրել է շեքսպիրյան հույզեր: Նույն տգիտության պատճառով չի հասկացել, որ Չաուշեսկուներին գնդակահարել են մինչ օրս օրինական ուժի մեջ գտնվող ռազմական տրիբունալի դատավճռի հիման վրա: Մեղադրանքը այնքան զավեշտալի էր, որ անգամ կազմաքանդված հայկական դատարանը ստիպված էր կայացնել արդարացման դատավճիռ: Դե իհարկե, դատախազությունը անհասկանալի պատանեկական մաքսիմալիզմի սկզբունքով դատավճիռը բողոքարկել է: Ֆուտուրիստական ներկայացման հաջորդ արարը վաղն է և ինչպես սիրում է ասել իմ գործընկեր Ռուբեն Մելիքյանը՝ նիստը դռնբաց է, մուտքը ՝ անվճար»:

Նույն շարքից