Բարի օր Իրավական 

Ըստ դատախազի՝ ատելության խոսք կարող է տարածվել երաժշտության, պիեսների,ֆիլմերի, պատկերների, բեմադրությունների միջոցով․․․

analitik.am

Դատախազությունը բողոքարկել է Նարեկ Մալյանի՝ «Չաուշեսկուների գործով» վճիռը։

Վերաքննիչ դատարանում  մեղադրող դատախազը, հիմնավորելով առաջին ատյանի դատարանի վճռի բողոքարկումը, հայտարարեց, որ ատելության խոսք կարելի է տարածել ոչ միայն գրավոր կամ բանավոր խոսքով, խորհրդանիշների միջոցով, այլև ատելության խոսք կարող է տարածվել նաև երաժշտության, պիեսների, ֆիլմերի,  պատկերների, բեմադրությունների միջոցով...

Հիշեցնենք, որ Չաուշեսկուներին Ռումինիայիում գնդակահարել են մինչ օրս օրինական ուժի մեջ գտնվող ռազմական տրիբունալի դատավճռի հիման վրա, այն դեպքում, երբ նոր Հայաստանում պատմական փաստերի հիման վրա ֆուտուրիստական ներկայացում բեմադրելը հանցագործություն է համարվում :

Հիշեցնենք` «Չաուշեսկուի գնդակահարությունը կամ մահ դավաճաններին» ֆուտուրիստական ներկայացումը բեմադրելու համար Մալյանին մեղադրանք էր ներկայացվել ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 226.2 հոդվածով։

Ավելի ուշ նա արդարացվեց Չաուշեսկուի գնդակահարությունը բեմադրելու գործով։

Մալյանը կրկին ձերբակալվեց 2023 թվականի սեպտեմբերի 20-ին, 2 օր անց կալանավորվեց։ Մեղադրվում է ատելության, խտրականության, թշնամանքի և անհանդուրժողականության գործով։

Նույն շարքից