Իրավական Լրահոս Քաղաքականություն 

«Չաուշեսկուներին սպանել են, ոչ թե մահապատժի ենթարկել». Դատախազը՝ Մալյանի «Չաուշեսկուների գործով» նիստին

analitik.am

Վերաքննիչ դատարանում քիչ առաջ հետաձգվեց Նարեկ Մալյանի՝ «Չաուշեսկուների գործով» վճռի բողոքարկման նիստը։

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ա. Բեկթաշյանը, հղում կատարելով դատախազի բողոքարկման տեքստին, դատախազին հարցրեց՝ արդյո՞ք սպանությունը և մահապատիժը նույնն են, ինչին դատախազը դրական պատասխանեց։

Ստացվում է՝ Ռումինիայի ռազմական տրիբունալի դատավճիռը, որի հիման վրա Չաուշեսկուներին գնդակահարել են և մինչ օրս օրինական ուժի մեջ է գտնվում այդ երկրում (դեռ ոչ-ոք «գլխի չի ընկել» բողոքարկել), ՀՀ դատական իշխանության կողմից՝ հանձինս մեղադրող դատախազի, նույնն է, ինչ սպանությունը։

Հիշեցնենք, որ Չաուշեսկուներին Ռումինիայիում գնդակահարել են մինչ օրս օրինական ուժի մեջ գտնվող ռազմական տրիբունալի դատավճռի հիման վրա, այն դեպքում, երբ նոր Հայաստանում պատմական փաստերի հիման վրա ֆուտուրիստական ներկայացում բեմադրելը հանցագործություն է համարվում :

Հիշեցնենք` «Չաուշեսկուի գնդակահարությունը» ֆուտուրիստական ներկայացումը բեմադրելու համար Մալյանին մեղադրանք էր ներկայացվել ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 226.2 հոդվածով։

Ավելի ուշ նա արդարացվեց Չաուշեսկուի գնդակահարությունը բեմադրելու գործով։

Մալյանը կրկին ձերբակալվեց 2023 թվականի սեպտեմբերի 20-ին, 2 օր անց կալանավորվեց։ Մեղադրվում է ատելության, խտրականության, թշնամանքի և անհանդուրժողականության գործով։

Նույն շարքից