Լրահոս Հասարակություն Մշակույթ 

Օհանավանում միջնադարյան ժայռափոր դամբարան է հայտնաբերվել

analitik.am

Արագածոտնի մարզի Օհանավան բնակավայրում՝ Քասախի կիրճում, բնակիչներից մեկը սեփական տարածքում հողային աշխատանքներ կատարելիս հայտնաբերել է միջնադարյան ժայռափոր դամբարան:

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Արագածոտնի մարզային ծառայության կողմից դեպքն արձանագրվել և աշխատանքները դադարեցվել են։

Քննարկվել են աշխատանքների ընթացքում հայտնաբերված հնագիտական առարկաները պետությանը հանձնելու և հրատապ պեղումների անհրաժեշտությունը:

Առաջիկայում նոր հայտնաբերված հուշարձանը կվկայագրվի և կստանա նաև նորահայտ հուշարձանի կարգավիճակ:

Նույն շարքից