Լրահոս Հասարակություն 

«Բանակցություններ են ընթանում, բայց հաստատված գործարք չկա». «Ամերիաբանկ»

analitik.am

«Ամերիաբանկը» հաստատել է Bank of Georgia Group PLC–ի տարածած հաղորդագրությունը, ըստ որի խումբը բանակցում է բանկում բաժնեմասնակցություն ձեռք բերելու ուղղությամբ։

«Բանակցություններ են ընթանում, բայց հաստատված գործարք չկա»,– NEWS.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին «Ամերիաբանկից»։

Ավելի վաղ Bank of Georgia Group PLC –ն հաստատել էր տեղեկությունը, որ «առաջանցիկ բանակցություններ է վարում «Ամերիաբանկի» եւ դրա բաժնետերերի հետ բանկի պոտենցիալ ձեռքբերման շուրջ։

«Ենթադրվում է, որ տվյալ գործարքը կֆինանսավորվի Bank of Georgia Group PLC–ի ավելցուկային կապիտալից՝ առանց ընկերության շահաբաժինների և կապիտալի բաշխման քաղաքականության փոփոխության։

Եթե գործարքը կայանա, դա կլինի 1–ին դասի գործարք՝ համաձայն Մեծ Բրիտանիայի FCA-ի ցուցակման կանոնների»,– ասվում է հաղորդագրությունում։

Bank of Georgia Group PLC–ն Միացյալ Թագավորությունում գրանցված  միջազգային ֆինանսական ընկերություն է, որի բաժնետոմսերը պատկանում են այնպիսի խոշոր ներդրումային կազմակերպությունների, ինչպիսիք են JP Morgan-ը, BlackRock-ը, Vanguard-ը և այլն:

Նույն շարքից