Լրահոս Քաղաքականություն 

Ալեքսեյ Նավալնին մահացել է բանտում

analitik.am

Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին մահացել է բանտում։ Այս մասին հայտնում է ՌԴ Պատիժների կատարման դաշնային ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«2024 թվականի փետրվարի 6-ին թիվ 3 ուղղիչ գաղութում դատապարտյալ Նավալնի Ա.Ա.-ն զբոսնելուց հետո իրեն վատ է զգացել՝ գրեթե անմիջապես կորցնելով գիտակցությունը։ Անմիջապես ժամանել են հիմնարկից բուժաշխատողներ և շտապօգնության խումբ է կանչվել։

Կատարվել են բոլոր անհրաժեշտ վերակենդանացման միջոցառումները, սակայն դրական արդյունք չեն տվել։ Շտապօգնության բժիշկները հաստատել են դատապարտյալի մահը։ Մահվան պատճառները պարզվում են»,-ասված է քրեակատարողական ծառայության հաղորդագրության մեջ։

Նույն շարքից