Լրահոս Հասարակություն 

Արման Անդրեասյանն իր հաղթանակը նվիրել է եղբորը` 44-օրյա պատերազմի հերոս Տարոն Անդրեասյանին

analitik.am

Եվրոպայի չեմպիոն Արման Անդրեասյանն իր հաղթանակը նվիրել է եղբորը` 44֊օրյա պատերազմի հերոս Տարոն Անդրեասյանին, ով գերի չընկնելու նպատակով պայթեցրել էր նռնակը և զոհվել էր:

Հիշեցնենք, որ Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող Եվրոպայի առաջնության 70 կգ քաշային կարգի եզրափակիչում Արման Անդրեասյանը մրցեց Վրաստանը ներկայացնող Ակակի Կեմերտելիձեի հետ: Հայ ըմբիշը գերազանցեց մրցակցին 7:3 հաշվով:

Արման Անդրեասյանը Եվրոպայի առաջնության արծաթե և բրոնզե, ինչպես նաև աշխարհի 2023 թվականի առաջնության բրոնզե մեդալակիր է։

Նույն շարքից