Լրահոս Հասարակություն 

Գագարինից մինչև Սևանի թերակղզի ձյուն է տեղում

analitik.am

Փետրվարի 19-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Թալինի, Ճամբարակի տարածաշրջաններում, Գագարինից մինչև Սևանի թերակղզի ձյուն է տեղում, իսկ Արագածի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Նույն շարքից