Լրահոս Հասարակություն 

Ադրբեջանը «խաղաղության» ծրագրով մոլորեցնելով ոչնչացնում է Արցախի սրբավայրերը

analitik.am

Այսպիսին է Ադրբեջանի իրական դեմքը, իր կեղծ «խաղաղության» ծրագրով փորձում է մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը՝ միաժամանակ ոչնչացնելով Արցախի հայկական սրբավայրերը: Այդ մասին X-ի իր միկրոբլոգում ահազանգում է Արցախի ՄԻՊ գրասենյակը։

«Միջազգային հանրությունը չկարողացավ պաշտպանել Արցախի ժողովրդի իրավունքներն ու նույնիսկ կյանքը, այժմ պետք է պաշտպանի գոնե հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը, որը գտնվում է Ադրբեջանի կողմից իսպառ ոչնչացման վտանգի տակ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նույն շարքից