Լրահոս Քաղաքականություն 

Երրորդ երկրները չպետք է փորձեն «թունավորել» Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը. Էրդողան

analitik.am

Ադրբեջանի և Հայաստանի միջև երկարաժամկետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն անշուշտ խաղաղության և կայունության հույսի աղբյուր կհանդիսանա ինչպես տարածաշրջանում, այնպես էլ ողջ աշխարհում։ Այս մասին Անկարայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Նրա խոսքով՝ Անկարան սերտորեն համագործակցում է Բաքվի հետ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հարցերի շուրջ։ «Թուրքիան և Ադրբեջանը գործում են միասին՝ ուս ուսի տված»,- ասել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Թուրքիայի նախագահը կոչ է արել Հայաստանին դիտարկել խաղաղ գործընթացը երկարաժամկետ ռազմավարական հեռանկարի պրիզմայով։

«Երրորդ կողմերը պետք է հնարավորինս կառուցողական ներդրում ունենան այս գործընթացում, այլ ոչ թե փորձեն թունավորել այն»,- ընդգծեց նա։

Նույն շարքից