Բարի օր Լրահոս Քաղաքականություն 

ՀՀ ղեկավարությունը լիակատար թափանցիկությամբ ընդունել է, որ փետրվարի 12-ի կրակոցի արդյունքում վիրավորվել է Ադրբեջանի քաղաքացի․ Մակրոնը՝ Ներքին Հանդի միջադեպի մասին

analitik.am

Սյունիքում տեղի ունեցած միջադեպերը վկայում են՝ էսկալացիայի վտանգը իրական է մնում։ Այդ մասին Ֆրանսիայում՝ վարչապետ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Նա նշել է, որ Ֆրանսիան ցավում է, որ փետրվարի 12-ի կրակոցի արդյունքում վիրավորվել է Ադրբեջանի քաղաքացի, ինչն ընդունել է ՀՀ ղեկավարությունը՝ լիակատար թափանցիկությամբ։ Իր հերթին Ֆրանսիան նաև ափսոսանք է հայտնում Ադրբեջանի անհամաչափ պատասխանի համար, որի արդյունքում ՀՀ-ն ունեցավ 4 զոհ և մեկ վիրավոր։

«Կշարունակենք աջակցել արդար և կայուն խաղաղությանն ուղղված ջանքերին։ Դրան կարող ենք հասնել միջազգային իրավունքի, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության հարգման դեպքում։ Պրահայում հանդիպման ժամանակ վերահաստատեցիք ձեր հանձնառությունը Ալմա-Աթայի հռչակագրին, անհրաժեշտ է, որ Ֆրանսիան փարատի երկիմաստությունը»,- նշել է Մակրոնը։

«Դուք կարող եք ապավինել Ֆրանսիայի աջակցությանը Հայաստանին՝ նրա անկախությանը, տարածքային ամբողջականությանը, ժողովրդավարական ընթացքին և խաղաղության ձգտումներին»,- հավելել է Ֆրանսիայի նախագահը։

Նույն շարքից