Իրավական Լրահոս 

Ձերբակալվել է ԱԱՏՄ բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետը

analitik.am

Այսօր ձերբակալվել է Աշխատանքի և առողջապահական տեսչական մարմնի (ԱԱՏՄ) բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետ Քրիստինա Աբրահամյանը: Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանը:

Նրա խոսքով` Աբրահամյանը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ։

«Այսօր նաև միջնորդություն է ներկայացվել դատարան, նրան կալանավորելու համար»,-ասաց նա։

Դատարանի որոշումը պարզ կլինի ավելի ուշ:

Նույն շարքից