Լրահոս Հասարակություն 

ՀՀ իշխանության փչած փուչիկը պայթեց․ պատգամավոր

analitik.am

Արցախի նախագահի օգնականի մեծ շուքով` դիմակներով, ձեռնաշղթաներով, աղմուկով ձերբակալումից 2 օր անց շոուն ավարտվեց, իսկ ՀՀ իշխանության փչած փուչիկը պայթեց:

Վերջինիս փաստաբանը հայտնել է, որ այն արարքը` թմրանյութեր պահել ու դա ապօրինի իրացնելը, որում կասկածվում էր Աշոտ Դանիելյանը, չի հաստատվել և նրան ազատ են արձակել:

Այն կեղտոտ արշավը, որը զուգահեռ իրականացնում էր իշխանությունը` վարկաբեկելով հայտնի մարզիկին, իրականում նպատակ ուներ հարվածի տակ դնել Արցախի նախագահին, ով ի դեպ, ԶԼՄ-ների հետ զրույցում թեմային բավականին կոշտ արձագանքել է:

Ակնհայտ էր, որ դա ՀՀ իշխանության պատասխանն էր փետրվարի 20-ի արցախյան շարժման 36-ամյակի միջոցառումներին, որը նախաձեռնել էր Արցախի նախագահը` Եռաբլուր այցով և Արցախի ներկայացուցչությունում միջոցառում կազմակերպելով:

 

Տիգրան Աբրահամյան

Նույն շարքից