Լրահոս Հասարակություն Պատահարներ 

Գուրգեն Արսենյանի կուսակցության շենքի մոտ ռումբ են տեղադրել

analitik.am

Այսօր՝ փետրվարի 22-ին, արտակարգ դեպք  է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում և ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գյուլբենկյան 33 շենքի մոտ պայթուցիկ է տեղադրված։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Աղբյուրը հայտնում է, որ դեպքի վայրում էր նաև Ազգային ժողովի պատգամավոր, Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը, իսկ պայթուցիկը հայտնաբերվել է նրա կուսակցության շենքի մոտ և աշխատակիցները այն տարել է ներս, բարեբախտաբար չի պայթել այն։
Դեպքի վայրում էլ արդեն ներսում գտնվողներից մի քանիսն էլ ասում էին, որ երբ վնասազերծել են, Գ․ Արսենյանը հայտնել է, որ երկու օր առաջ է դրված եղել պայթուցիկը և այն ժամացույցով պետք է գործեր, իսկ երբ ասել են այդ դեպքում ինչի համար ժամացույցը չի գործել Գ․ Արսենյանը պատասխանել է, թե կարող ա «էլեմենտը» նստել է։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։

Նույն շարքից