Գլխավոր Քաղաքականություն 

ՌԴ-ից ուղիղ կոչ էր արվում ՀՀ բնակչությանը հեղաշրջում անել Հայաստանում․ Փաշինյան

analitik.am

Ռուսաստանի Դաշնությունը ներկայացնող բարձրաստիճան պաշտոնյաները բացահայտ կոչ արեցին Հայաստանի Հանրապետության բնակչությանը ապստամբության և իշխանության տապալման։ Ռուսական հեռուստաալիքները գրեթե վեց տարի համակարգված և հետևողական ձևով քարոզչություն են իրականացրել Հայաստանի Հանրապետության ընտրված կառավարության և անձամբ իմ դեմ: Այդ մասին France 24-ին տված հարցազրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանի խոսքով՝ Մոսկվայից եկող քարոզչությունը չի նահանջում։

«Հայաստանի ժողովուրդն ապացուցեց, որ չի հրաժարվում իր ինքնիշխանությունից, որ չի հրաժարվում ժողովրդավարությունից և որ պատրաստվում է պաշտպանել իր տարածքային ամբողջականությունը և բարիդրացիական հարաբերություններ ունենալ իր բոլոր հարևանների հետ: Դրա շրջանակներում փաստացի դառնալ «Խաղաղության խաչմերուկ» և շարժվել այդ ճանապարհով»,- նշել է նա։

Նույն շարքից