Լրահոս Քաղաքականություն 

Հայաստանից ոչ մի ծանուցում չենք ստացել ՀԱՊԿ-ին մասնակցության հարցով․ Բելառուսի ԱԳՆ

analitik.am

Բելառուսը ակնկալում է ապագայում եւս Հայաստանի հետ կառուցողական համագործակցության: Այս մասին լրագրողներին հայտնել է Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Անատոլի Գլազը, փոխանցում է ԲԵԼՏԱ-ն։

«Այո, մենք տեսել ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը France 24 հեռուստաալիքին և չենք կարծում, որ դա մեր կողմից որևէ մեկնաբանության կարիք ունի։ Մենք նորմալ շփվում ենք մեր հայ գործընկերների հետ։ Հայաստանը մնում է մեր գործընկերը, մեր երկկողմ փոխգործակցության ընթացքում ՀԱՊԿ հարցերը մշտապես գտնվում են տեսադաշտում»,- ընդգծել է Անատոլի Գլազը։

Նրա խոսքով, բելառուսական կողմը ակնկալում է կառուցողական համագործակցություն Երևանի հետ ապագայում եւս ընթացիկ հարցերի ողջ շրջանակում։

«Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի գործունեության իրավական ասպեկտներին, ապա այդ կապակցությամբ մենք պաշտոնական ծանուցումներ չենք ստացել»,- նշել է մամուլի քարտուղարը։

Նույն շարքից