Բարի օր Տեսանյութեր Քաղաքականություն 

Մենք դա անում ենք Ոսկեպար, Կիրանց գյուղերի համար, որպեսզի ապահովենք այդ գյուղերի անվտանգութունը. Փաշինյան. տեսանյութ

analitik.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոսկեպարցիների հետ հանդիպմանը անուղղակիորեն հատատել է այն մտավախություններ, որ Հայաստանը զիջում է 4 նախկին ադրբեջանաբնակ գյուղերը՝ դիմացը ոչինչ չստանալով:

«Սահմանագծման ու սահմանազատման գործընթացը հետեւյալն է, որ մեր հանձնաժողովները պետք է գնան եւ տեղում որոշեն, թե որտեղ է սկսում Հայաստանի Հանրապետությունը եւ դա պետք է դառնա ՀՀ եւ ադրբեջանական պետության միջեւ պետական սահման: Ինչու ենք մենք այս հարցը քննարկում եւ ինչի ենք եկել ոսկեպարցիների հետ սա քննարկում, որովհետեւ կան որոշ խնդիրներ, որոնց շուրջ քննարկում կանենք: Մենք տեսնում ենք, որ սահմանազատման եւ սահմանագծման գործընթաց սկսելու իրական հնարավորությունը կարող ենք իրականացնել այս հատվածում՝ Բաղանիսից Բերքաբեր ընկած հատվածում:

Գիտենք, որ Ադրբեջանը բարձրաձայնում է 4 ոչ անկլավային գյուղերի մասին, գիտեք, որ մենք բարձրաձայնում ենք 31 գյուղերի մասին: Մենք բարձրացնում ենք այդ հարցը, իրենք բարձրացնում են այդ հարցը եւ երբ որ մենք ուզում ենք այս քննարկումներում առաջ գնալ, անգամ եթե հենվում ենք այն տրամաբանության վրա, որ մենք 31 բնակավայր ունենք խնդրահարույց իրավիճակում, իրենք դրանից պակաս, Ադրբեջանը օգտագործում է մի այսպիսի փաստարկ, որ Հայաստանի Հանրապետության բնակավայրերից ոչ մեկի բուն տարածքը Ադրբեջանի վերահսկողության տակ չէ, այսինքն գյուղի բնակելի տարածքը Ադրբեջանի վերահսկողության տակ չէ:

Իրենք ասում են՝ եկեք բնակավայրերի բուն տարածքները ազատենք, հետո քննարկենք, խոսենք գյուղերի կենսական նշանակության տարածքների մասին: Իհարկե, մենք հակադարձում ենք, ասում ենք՝ գյուղը միայն գյուղապետարանը չի, գյուղը նաեւ նրա կենսական տարածքներն են, բոլոր քննարկումների ժամանակ մենք այդ փաստարկները բերում ենք եւ այդ փաստարկները արդարացի են եւ մեր քաղաքկանությունն այն է, որ մենք պետք է պատերազմ թույլ չտանք, մենք պետք է թույլ չտանք պատերազմի սկսում: Եւ սա է պատճառը, որ մենք որոշել ենք, որ մենք պետք է գնանք այս հատվածներում ՀՀ սահմանի ճշգրտման: Ու դա անում ենք, ոչ միայն հանուն Հայաստանի Հանրապետության, այլեւ կոնկրետ Ոսկեպար, Կիրանց գյուղերի համար, որպեսզի ապահովենք այդ գյուղերի անվտանգութունը»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ Փաշինյանը սրանով անուղակիորեն աոել է, որ այդ տարածքները հանձնելու դիմաց, Ադրբեջանը Հայաստանի չի վերադարձնելու օրինակ Բերքաբերի հարյուրավոր հեկտարներով հողատարածքները, որոնք 90-ականներին անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ:

Նույն շարքից