Գլխավոր Քաղաքականություն 

Ինչ է պայմանավորվել Փաշինյանը տավուշցիների հետ

analitik.am

Փաշինյանի՝ Տավուշ այցի ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել, ըստ որի՝ Ոսկեպարի և Կիրանցի ներկայացուցիչները պարբերաբար կհանդիպեն Սահմանազատման հարցերով հանձնաժողովի անդամների հետ։

Այս մասին Նիկոլ Փաշինյանը ասել է Ոսկեպարում հանդիպելով Ոսկեպարի, Բաղանիսի և հարակից բնակավայրերի բնակիչների հետ, նաև պարզաբանել, թե ինչու է հարցը քննարկվում հենց Ոսկեպարում՝ հենց այդ գյուղի բնակիչների հետ:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացին:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել, ըստ որի՝ Ոսկեպար և Կիրանց բնակավայրերի ներկայացուցիչները պարբերաբար հանդիպում կունենան Սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամների հետ՝ գործընթացի մասին տեղեկատվությունը կիսելու և առկա հարցերը քննարկելու նպատակով:

Տավուշի մարզպետարանում վարչապետի գլխավորությամբ անցկացվել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են բնակչության հետ հանդիպումներում բարձրացված խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ հետագա քայլերը:

Նիկոլ Փաշինյանը պատասխանատուներին տվել է համապատասխան հանձնարարականներ՝ ընդգծելով ենթակառուցվածքների ու այլ խնդիրների լիարժեք լուծման անհրաժեշտությունը:

Նույն շարքից