Բարի օր Հասարակություն 

Նարեկ Մալյանը կրկին արդարացվեց «Չաուշեսկուի» գործով

analitik.am

«ՎԵՏՕ» շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը կրկին արդարացվեց «Չաուշեսկուի» գործով։

Այս մասին հայտնեց փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

Նշենք, որ Ավան և Նոր Նորք առաջին ատյանի դատարանը 2023 թվականի ամռանը նույն գործով արդարացրել էր Մալյանին։ Դատախազը բողոքարկել էր վճիռը։

«Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց առաջին ատյանի արդարացման դատական ակտը»,– ասաց Աթանեսյանը։

Հիշեցնենք, որ Նարեկ Մալյանը մեղադրվում է Ազատության հրապարակում «Չաուշեսկուի գնդակահարությունը կամ մահ դավաճաններին» ֆուտուրիստական ներկայացումը բեմադրելու համար։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 226.2 հոդվածով (Բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը)։

Նույն շարքից