Գլխավոր Հասարակություն 

Այսօրվա արդարացումը վերաբերում է Մալյանի վերաբերյալ առաջին գործին, իսկ «Լայվի» գործով նա հիմա էլ գտնվում է կալանքի տակ. Աթանեսյան

analitik.am

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում մասնավորապես ասվում է.

Հարգելի հայրենակիցներ, հաշվի առնելով, որ ստանում եմ բազում զանգեր քաղբանտարկյալ Նարեկ Մալյանի այսօրվա դատավարության հետ կապված, թյուրիմացություններից խուսափելու համար, ասեմ, որ այսօրվա արդարացումը վերաբերում է Ն. Մալյանի վերաբերյալ առաջին գործին, որը դատարանների վարույթում է արդեն մի քանի տարի, իսկ Նարեկ Մալյանը կալանավորվել է և հիմա էլ գտնվում է կալանքի տակ այսպես կոչված «Լայվի» գործով, որը դատարան է ուղարկվել անցյալ տարի աշնանը»:

Հիշեցնենք, որ այսօր Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել հայտնի «Չաուշեսկուի» գործով առաջին ատյանի արդարացման դատական ակտը:

Նարեկ Մալյանը մեղադրվում էր Ազատության հրապարակում «Չաուշեսկուի գնդակահարությունը կամ մահ դավաճաններին» ֆուտուրիստական ներկայացումը բեմադրելու համար։ Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 226.2 հոդվածով (Բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը)։

Նույն շարքից