Հայաստան 

Քամու ուժգնացում, անձրև, ամպրոպ. առաջիկա օրերի եղանակը

analitik.am
Երևան քաղաքում՝

Մարտի 24-ի գիշերը, 25-ին, 26-ին կեսօրից հետո դեպի երեկո ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ: Մարտի 27-ի ցերեկը հնարավոր է կարճատև անձրև։ Մարտի 24-ի ցերեկը, 26-ի և 27-ի գիշերը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում՝

Մարտի 24-ի գիշերը, 25-ին շրջանների զգալի մասում, 26-ին կեսօրից հետո դեպի երեկո, 27-ին առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային գոտիներում ձյան տեսքով։ Մարտի 26-ի երեկոյան ժամերին առանձին վայրերում սպասվում է նաև ամպրոպ։ Մարտի 24-ի ցերեկը, 26-ի գիշերը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5 մ/վ, 26-27-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն  էապես չի փոխվի։

Նույն շարքից