Գլխավոր Միջազգային 

Պուտինը փորձում է նախկին Խորհրդային Միությունը վերադարձնել իր երբեմնի սահմաններին. Զելենսկի

analitik.am

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին CBS News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ուկրաինայում լայնամասշտաբ պատերազմը շարունակվում է, և ռուս բռնապետ Վլադիմիր Պուտինի բանակը կարող է գալ Եվրոպա։ Նա ընդգծել է, որ հրթիռները հենց վաղը կարող են արձակվել ցանկացած պետության տարածք։

«Այս ագրեսիան և Պուտինի բանակը կարող են մտնել Եվրոպա, իսկ հետո ԱՄՆ քաղաքացիները, ԱՄՆ զինվորները պետք է պաշտպանեն Եվրոպան, քանի որ նրանք ՆԱՏՕ-ի անդամներ են»,- զգուշացրել է Ուկրաինայի առաջնորդը։

Զելենսկին պնդել է, որ Ռուսաստանի ղեկավարը վճռական է տրամադրված նախկին Խորհրդային Միությունն իր կայսերական փառքին և աշխարհագրական սահմաններին վերադարձնելու հարցում։

«80-ականներն ու 90-ականների վերջը Պուտինը երբեք  չի ների»,- ասել է Զելենսկին, ենթադրելով, որ իր ռուս գործընկերը ներքուստ վիրավորված է նախքան սառը պատերազմը գոյություն ունեցած աշխարհի փլուզման համար:

Ուկրաինայի նախագահն ընդգծել է, որ Պուտինը հավատում է դրան: «Մեզ պետք չէ, փոխել նրա տեսակետը... Պետք է փոխել նրան»,- շեշտել է Զելենսկին:

Նույն շարքից