Հասարակություն 

Տուգանել են Սամվել Ալեքսանյանի կնոջը. Factor.am

analitik.am

Գործարար Շողերինա Մկրտչյանին Երևանի քաղաքապետարանը տուգանել է 1,5 մլն դրամով՝ թույլ տված խախտումների համար։ Այս մասին Factor.am-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրեց քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

Նշենք, որ Շողերինա Մկրտչյանը խոշոր գործարար, ՀՀԿ խմբակցության նախկին անդամ Սամվել Ալեքսանյանի կինն է։ Ավելի վաղ Factor.am-ը տեղեկացրել էր, որ Շողերինա Մկրտչյանին պատկանող հսկայական տարածքը, որը գտնվում է Աջափնյակ վարչական շրջանի Չաուշի 4/2 հասցեում, ցանկապատվել է՝ առանց համապատասխան թույլտվության։

Քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի պաշտոնակատար Ռուբեն Խոջայանը Factor TV-ի հետ զրույցում նշել էր, որ տարածքը պատկանում է Շողերինա Մկրտչյանին, սեփականատերն իրավունք ուներ ցանկապատել, բայց միայն քաղաքապետարանի համապատասխան թույլտվությամբ, ինչը, սակայն, շրջանցվել է։

Նույն շարքից