Հասարակություն 

Կալանավորվել է Արցախից Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանը

analitik.am

Մարտի 29-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված անձինք Սարգիս Գալստյանն ու նրա կինը՝ Մարգարիտա Շահնազարյանն են:

Ըստ մամուլում տարածվող տեղեկությունների՝ Գալստյանը Գորիսում ձերբակալվել է։

Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը մի շարք լրատվամիջոցների հետ զրույցում հաստատեց մեկ անձի ձերբակալման մասին տեղեկությունը ՝ մանրամասնելով, որ նրան մեղադրանք է առաջադրվել լրտեսության հոդվածով։

Այլ մանրամասներ Աբրահամյանը չի հայտնել՝ ելնելով նախաքննության շահերից։

Նույն շարքից