Քաղաքականություն 

Փաշինյանը վերանշանակումներ է արել ՊՊԾ-ում

analitik.am

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ ապրիլի 4-ին, որոշում է ստորագրել Գրիգորի Առաքելյանին և Արմեն Հակոբյանին ՀՀ ՊՊԾ պետի տեղակալների պաշտոններում վերանշանակելու մասին․

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով, 9-րդ հոդվածի 6-րդ մասով և «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի 15.2-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հակոբյանին վերանշանակել Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետի տեղակալի պաշտոնում:

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով, 9-րդ հոդվածի 6-րդ մասով և «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի 15.2-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Գրիգորի Առաքելյանին վերանշանակել Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետի տեղակալի պաշտոնում»,- ասվում է որոշումներում։

Նույն շարքից