Հասարակություն Հարցազրույց 

«Նրանց տուն է պետք», իսկ պետությունը ոչինչ չի անում

analitik.am

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում այսօր բացվեց «Նրանց տուն է պետք» խորագրով ցուցահանդես: ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության և հայկական «Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի կողմից կազմակերպված լուսանկարչական ցուցահանդեսը միտված է ՄԱԿ-ի Հազարամյակի զարգացման նպատակների իրագործման հարցում Հայաստանի առաջընթացը խթանելու խնդրին: Ցուցահանդեսում ներկայացնված են գյումրեցի երիտասարդ լուսանկարիչ Հայկ Բարսեղյանի հեղինակած լուսանկարները, որոնք նա արել է Գյումրու տնակային թաղամասում:www.analitik.am-ին հետաքրքրեց, թե ո՞րն է ցուցահանդեսի հիմնական նպատակն ու պատճառը, և մենք զրուցեցինք ցուցահանդեսի լուսանկարիչ Հայկ Բարսեղյանի հետ:

 

 

 Հայկ, ինչո՞ւ եք նկարել  հենց Գյումրու տնակային թաղամասի բնակիչներինո՞րն էգլխավոր նպատակը:

 

 

Լուսանկարներում ծայրահեղ ծանր պայմաններում ապրող մարդիկ և ընտանիքներ են: Ծանր պայմաններում ապրողներ շատ կան, բայց ես առանձնացրել եմ հատկապես Գյումրու տնակային թաղամասի բնակիչներին, քանի որ արդեն 25 տարի է անցել, բայց նրանք դեռ այդ պայմաններում են: Գյումրիում հիմա դեռ 4000 ընտանիք տուն չունի և բնակվում է տնակներում:    Ես  չեմ ուզում տեսնել նրանց այս վիճակում: Ուզում եմ բոլորը տեսնեն, և իշխանությունն ամեն ինչ անի այս իրավիճակին վերջ տալու համար:

 

Գտնում եքոր իշխանությունը լիարժեք ու ուշադիր մոտեցում չունի՞ այս հարցում:

Դեռ հարյուրավոր մարդիկ տնակներում են, այն էլ անբացատրելի վատ պայմաններում, նշանակում է, որ լիարժեք մոտեցում չունի: Այսօր ես կուզենեայի պետական տարբեր  ատյաններից ներկա լինեին և տեսնեին այս նկարները: Նկարներում ամենածայրահեղ պայմաններում ապրողներն են, բայց կան նաև այնպիսի ընտանիքներ, որոնք խուսափեցին նկարվելուց, ամաչեցին իրենց պայմաններից: Եղել են մարդիկ, ովքեր սիրով նկարվեցին և ցույց տվեցին իրենց ծայրաստիճան ծանր վիճակը:

 

 

Իսկ հրավեր եղե՞լ է պետական կառույցներին:

 

  Այո, բոլոր պետական կառույցներին հրավեր եղել է, բայց չեմ տեսնում ներկաների թվում նրանց: Կան բարեգործ անհատներ, ովքեր օգնում են, կան նաև կազմակերպություններ, բայց ես ցանկանում եմ պետական ու համապատասխան մարմինների գործը տեսնել: Համապատասխան մարմինների աշխատանքը միայն վերջնական լուծում կտա այս հարցին, բայց հիմա նրանք ոչինչ չեն անում:

 

 

 

Իսկ ինչպե՞ս ստացվեց համագործակցությունը ՄԱԿ-ի գրասենյակի և  «Կարիտաս»բարեսիրական ՀԿ-ի հետ:

 

 Ցուցահանդեսը  և հետագա տեղեկատվական արշավը անմիջականորեն առնչվում են Հազարամյակի զարգացման նպատակներին, մասնավորապես՝ Հազարամյակի 1-ին նպատակն է ծայրաստիճան աղքատության և սովի վերացումը: Եվ՛ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայաոցուցիչները, և՛ «Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի ներկայացուցիչները կարևորում են այս և նմանատիպ խնդիրները:

 

 

 Ցուցահանդեսը բաց կլինի մինչև մարտի 5-ը՝ յուրաքանչյուր աշխատանքային օրվա 15:00-17:00-ը:


Արմինե Բրսոյան


Նույն շարքից