Բիզնես Հասարակություն Մշակույթ Տնտեսություն 

Քիմ Քարդաշյանը խոսել է փող խնայելու և հարստանալու գաղտնիքների մաիսն

analitik.am

Ռեալիթի շոուի աստղ, հայազգի Քիմ Քարդաշյանը MarketWatch ֆինանսական առցանց պարբերականի հետ զրույցում կիսվել է իր հարստության գաղտնիքների մասին:

Քիմի խոսքով, բավարար քանակությամբ գիտելիքներ է ցուցաբերել, երբ խոսքը եղել է ներդրումների, խնայողության և ֆինանսական խորհրդի մասին։

«Որքան շատ եմ գումար աշխատում, այնքան ավելի շատ եմ ցանկանում խնայել»,- ասել է նա։

Քիմը պատմել է, թե ինչպես է փոքր ժամանակ վարկ վերցրել հորից՝ Ռոբերտ Քարդաշյանից, և գնել 5 զույգ Manolo Blahnik կոշիկ՝ յուրաքանչյուր զույգը 750 եվրո՝ այնուհետև դրանք eBay-ում 2500 դոլարով վաճառելու համար։

Քիմ Քարդաշյանը կարծում է, որ պետք է դպրոցներում վարկերի ու խնայողությունների վերաբերյալ դասընթացներ անցկացնել։

Նույն շարքից